Սեբաստացի սովորողի օրագիրը ինքնամեկուսացման ժամանակ

 

Շարունակում ենք մնալ տանը , ստանալ հեռավար առցանց ուսուցում: Հաշտվելով այն մտքի հետ, որ պիտի կտրվենք ֆիզիկական միջավայրից և անցնենք առցանց միջավայր մի փոքր մտահոգող էր: Բայց դե…. Պետք էր ճիշտ պլանավորել օրը, որպեսզի կորած չհամարել այս մեկ ամիսը: Բայց արի ու տես, որ ամեն ինչ խառնվեց իրար: Քնի ժամ, արթնանալ, դասաժամ, լրացուցիչ կրթություն, ամեն ինչ փոխվեց: Մտքում պլանավորածս իրականության հետ ընդհանրապես կապ չուներ: Սկսեմ սկզբից.

Անկեղծ ասած, ես առավոտյան նախավարժանք չեմ անում, քանի որ առավոտը վաղուց անցած է լինում, երբ արթնանում եմ: Արթնանում եմ այն ժամին, երբ microsoft teams ից զանգ եմ ստանում; Դա նշանակում է , որ ընկեր Հերմինեն միացել է և մաթեմատիկան ինձ է սպասում: Նախաճաշը արդեն ճաշ է դառած լինում, երբ հաջորդում են մյուս դասի զանգերը՝ հայոց, անգլ ու…Հեռավար դասընթացներ իրականացնողների համար խորհուրդ կտամ օգտվել microsoft teams հարթակից բավականին հարմար է օգտվելու համար, կապը չի ընդհատվում, ձայնը պարզ է, լսելի: Մնացած դասերի առաջադրանքներն էլ եմ կատարում, բայց ոչ ամեն օր: Լրացուցիչ կրթությունս չինարենն է, ՛՛Կոնֆուցիոսի լեզվաբանական համալսարանն էլ անում է օնլայն` Zoom հարթակում:  Էկոլոգիայի նախագծերից ընտրել եմ ՙՙՑույց պլաստիկի դեմ՛՛ նախագիծը, որը պլանավորել էի թարգմանություններ կատարել չինական թերթերի հոդվածներից և թուրքական էջերից և համեմատական անցկացնել մեր իրականության հետ, բայց չեմ հասցնում; Իրար ետևից անձրևի պես գլխիս են թափվում տարբեր նախագծեր և ստացվում է թերի, կիսատ-պռատ նախագծեր: Եվ եկավ , (ամեն դեպքում ինձ համար) փրկությունը` տիար Գևորգի հաղորդումը:

Հեռավար ուսուցումը մի քանի բնորոշ հատկություն ունի, որ միշտ պետք է հիշել․
— առաջին․ մարդը սովորում է այն, ինչ ինքը ուզում է
— երկրորդ․ սովորում է այն պայմաններում, որում ինքն է ուզում
— երրորդ․ սովորում է այն ժամանակ, երբ ինքն է ուզում
Եթե էդ պայմանները ապահովված չեն, ապա դա հեռավար ուսուցում չէ։
Գևորգ Հակոբյան

Լսեք հաղորդումը,որտեղ ասվում է, որ մի ստիպեք դաս անել, մի խանգարեք խաղեր խաղալ և այլն: Ասեմ, որ տարիներ առաջ օնլայն խաղեր խաղալու ընթացքում սովորեցի ռուսերեն, անգլերեն, ունենալով օտարալեզու խաղընկերներ: Օտարալեզու ֆիլմեր նայելով եմ զարգացնում անգլերենիս իմացությունը և հետաքրքրվում եմ այլ լեզուներով:

Մասնակցել եմ զատկական նածագծին և թարգմանել եմ որտեղի՞ց է  Ամերիկա ներթափանցել զատկական խորհրդանիշ հանդիսացող   ճագարը :

 

 

Оставьте комментарий