Կարանտինային կամուրջներ

Կարանտինային առավոտը սկսվում է teams ծրագրով դասերով: Երբ նոր էինք անցել առցանց ռեժիմին մի քիչ անսովոր էր և ձանձրալի, բայց դա միայն առաջին երկու օրը: Հետո ամեն ինչ փոխվեց, սկսեցի ավելի հետաքրքրությամբ և հաճույքով մասնկացել բոլոր դասերին։Այս դժվարին օրերին նախագծեր ենք անում բոլոր առարկաներից: Նախագծերից մեկն էլ Երևան-Ստամբուլն է, որի շրջնակում պետք է կապ հաստատեինք մեզ հյուրընկալած ընտանիքների հետ և կիսվեինք կարանտինային օրերի տպավորություններով: Իհարկե դա ինձ համար դժվար չէր, քանի որ Մերջան մայրիկի հետ կապը մշտական է: Մերջանն ինձ իր ընտանիքում հյուրընկալել էր «Թվացյալ սահմաններ» նախագծի շրջանակում։
Երեկ կապվեցի նրանց հետ և առաջարկեցի, որ նկարեն փոքրիկ տեսահոլովակ, որում կխոսեն այն մասին, թե ինչպե՞ս են անցկացնում իրենց կարանտինային օրերը, և ահա այսօր ես ստացա տեսահոլովակը ,որում փոքրիկ Լիան պատմում է թե ի՞նչ է անում և ինչպե՞ է անցկացնում տանը։

Լիայի տեսահոլովակը

Оставьте комментарий